Իրանը հայտնել է ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով 18 զոհի մասին

Առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 142-ը վիրավորվել օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով, հայտնել է Իրանի նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանփուրը։ X հարթակում կատարած գրառման մեջ նա նշել է, որ վիրավորների թվում 61 կին և 18 տարեկանից փոքր 44 անձ կա, իսկ զոհերի թվում՝ երկու կին և մեկ երեխա։
Ավելի վաղ՝ սեպտեմբերիի 2-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը հարվածներ էին հասցրել Իրանի ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ որպես պատճառ նշելով «Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և ամերիկացի զինծառայողների դեմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերջին հարձակման փորձերը»։
Իրանն ի պատասխան հարձակումներ է իրականացրել Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ամերիկյան ռազմակայանների ու օբյեկտների ուղղությամբ։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
195Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
209Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
367Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
260Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
344Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
154Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30308.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
28508.11.2026, 20:00