Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սոչիի նավթաբազայի տարածքում հրդեհ է բռնկվել

Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սոչիի և «Սիրիուս» դաշնային տարածքի վրա․ հարվածների հետևանքով նավթաբազայում հրդեհ է բռնկվել, քաղաքի երկինքը պատվել է սև ծխով, իսկ օդանավակայանի աշխատանքը մի քանի ժամով սահմանափակվել է։
Մոնիթորինգային ալիքները գրում են, որ Սոչի քաղաքում հարձակման է ենթարկվել «Լուկօյլի» կամ «Ռոսնեֆտի» նավթաբազան։ Astra-ն գրում է, որ խոսքը «Ռոսնեֆտ-Կուբաննեֆտեպրոդուկտ» ընկերության նավթաբազայի մասին է։
Astra-ի տվյալներով՝ հարվածներից հետո հրդեհ է բռնկվել Աբխազիայի հետ սահմանին մոտ գտնվող Սիրիուս ավանի շրջանում։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այնտեղ տեղակայված է Ս-300 կամ Ս-400 զենիթահրթիռային համակարգ։
Հաղորդվում է, որ ԱԹՍ-ները հարձակվել են նաև Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքի վրա։ Ուֆայի օդանավակայանը նույնպես ժամանակավորապես դադարեցրել է չվերթները։ Exilenova+-ը հարձակման թիրախ է անվանել Ստերլիտամակի նավթաքիմիական գործարանը, իսկ Supernova+-ը՝ «Ավանգարդ» դաշնային պետական ձեռնարկության պաշտպանական նշանակության օբյեկտը։

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
6712:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
8311:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
15700:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
171Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
401Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
222Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
407Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
159Երեկ, 15:30