«ԱՄՆ-ն գիշերային ժամերին ականազերծել է Հորմուզի նեղուցը». #FT

ԱՄՆ-ն չորս ամիս գիշերը ականազերծել է Հորմուզի նեղուցը, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով գործողությանը ծանոթ աղբյուրներին։
Ավելի վաղ Պենտագոնի կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հաջողությամբ ականազերծել է Հորմուզի նեղուցը։ Նույն օրը «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ-ին, հաղորդել էր, որ Իրանը լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը և թույլ չի տա որևէ նավի անցնել առանց իշխանությունների թույլտվության։
«Մինչդեռ վերջին ամիսներին Միացյալ Նահանգները պատասխան հարվածներ է հասցրել Իրանին Հորմուզի նեղուցում, նրանք նաև շատ ավելի գաղտնի գործողություն են իրականացրել այս նեղ և ռազմավարական կարևորության անցուղու ջրերում: ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջրասուզակներ, ռոբոտացված նավակներ և մասնագիտացված ստորջրյա տրանսպորտային միջոցներ վտանգավոր նեղուց են ուղարկվել հիմնականում գիշերը՝ չորսամսյա ականազերծման առաքելություն իրականացնելու համար», - գրել է թերթը:

«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
2618:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
6617:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7317:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
7317:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
6916:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
6916:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
7116:42
«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
18016:19