Ռուբիոն՝ Մոսկվայում և Կիևում անցկացված բանակցությունների մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած վերջին այցերի ընթացքում ունեցած շփումները բովանդակալից են եղել։
«Դրանք բովանդակալից էին։ Ես չէի ցանկանա գնահատական տալ այդ բանակցություններին՝ դրանք լավ կամ վատ, արդյունավետ կամ անարդյունավետ անվանելով»,- լրագրողներին ասել է Ռուբիոն։
Պետքարտուղարը նշել է, որ հանդիպումների ընթացքում կողմերը նոր գաղափարներ են ներկայացրել, իսկ ընդհանուր առմամբ այցը հնարավորություն է տվել վերականգնել Ուկրաինայի հարցով շփումները՝ ամիսներ տևած դադարից հետո։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «սա բարդ հակամարտություն է». «Վերջին շրջանում մենք կողմերի կողմից փոխզիջումների գնալու մեծ պատրաստակամություն չենք տեսել»։ Ռուբիոն նաև հիշեցրել է, որ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը ունեն որոշակի «կարմիր գծեր», որոնք չեն ցանկանում հատել։ «Դեռ շատ աշխատանք կա անելու»,- եզրափակել է Ռուբիոն։

«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
2213:18
«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան
5412:48
«Պատկերացնո՞ւմ եք՝ զինվորը նման դիտողություն աներ Սուրեն Պապիկյանին․ կդատվեր»․ Սամվել Հակոբյան
7112:06
«Անհապաղ ազատ արձակեք մարդկանց կամ փոխեք նրանց խափանման միջոցները»․ Ժաննա Ալեքսանյան
8211:42
Թրամփը կարծում է, որ իր նկատմամբ իմպիչմենթ հայտարարելու հիմքեր չկան (տեսանյութ)
17611:30
«ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումն արագություն է հավաքում»․ Տիգրան Աբրահամյան
8311:12
«Նայում եմ հայտարարագրերն ու մտածում՝ բա որ այսքան հայտարարագրել են, ինչքան ունեն թաքցրած»․ Ոսկան Սարգսյան
7910:30
«Իշխանությանը պետք էր Եվրոմիության թեման, որ ընտրություններում ձայն հավաքի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
8310:18