ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բարձրացվել է հայ գերիների հարցը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին (Օհայո նահանգ, Հանրապետական կուսակցություն) սեպտեմբերի 2-ին Ներկայացուցիչների պալատի Բյուջեի և հարկման հարցերի հանձնաժողովում՝ «Ռազմավարական գործընկերություններ կենսական նշանակության ռեսուրսների ու մատակարարման շղթաներն ապահովելու համար» խորագրով կայացած լսումների ժամանակ բարձրացրել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հաղորդմամբ՝ Քերին իր ելույթը սկսել է՝ շեշտելով Հայաստանի՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի կարգավիճակը, ապա անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի հարցին։
Ադրբեջանը հայ պատանդների թվում պահում է նաև Արցախի ընտրված ղեկավարությանը՝ տարածաշրջանում իրականացրած ցեղասպանական էթնիկ զտումներից հետո։ Բյուջեի և հարկման հարցերի հանձնաժողովն իրավասություն ունի ԱՄՆ առևտրային քաղաքականության նկատմամբ, և Քերին Բաքվի գործողությունների մասին բարձրաձայնել է կենսական ռեսուրսների և մատակարարման շղթաների վերաբերյալ լսումների ընթացքում։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Քերիին՝ պատանդների հարցը բարձրացնելու համար, և կոչ է արել Քոնգրեսին ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ Բաքվում պահվող բոլոր հայ պատանդների ազատ արձակման համար։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9004:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10103:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
10602:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
11701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13300:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10900:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
98Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
107Երեկ, 23:42