«Իրանը ձգձգում է հակամարտությունը՝ հույս ունենալով, որ դեմոկրատները կհաղթեն»․ Թրամփ

Իրանը փորձում է ձգձգել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը՝ հույս ունենալով, որ դեմոկրատները կրկին կվերադառնան իշխանության։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք փորձում են անել ամեն ինչ՝ ինձնից ազատվելու համար, որովհետև կարծում են, որ դեմոկրատները փաստացի թույլ կտան իրենց միջուկային զենք ունենալ։ Նրանք միջուկային զենք չեն ունենա»,- ասել է Թրամփը՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Սպիտակ տան ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ եթե նախկինում իր ձեռնարկած քայլերը չլինեին, Թեհրանն արդեն կարող էր միջուկային զենք ունենալ։ Նա կրկին հիշեցրել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու իր որոշման մասին։ «Ես դադարեցրի երբևէ տեսածս ամենավատ համաձայնագրի՝ [ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք] Օբամայի միջուկային գործարքի գործողությունը։ Ի՜նչ սարսափելի համաձայնագիր էր։ Դա միջուկային զենք ձեռք բերելու ճանապարհ էր»,- նշել է Թրամփը։
Նշենք, որ ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։

«Այն ուժերը, ովքեր նրան հայրենավաճառ դարձրին, հիմա էլ այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
1510:12
Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա (տեսանյութ)
3810:06
«Չեմ վերցնելու Արտաշատ համայնքի ավագանու մանդատը»․ Գերասիմ Վարդանյան
4309:54
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
5009:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
5909:30
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
6709:24
Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները․ «Հրապարակ»
6809:18
«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
6209:00