Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք` ընդդեմ հուսիների

Եմենի Ներկայացուցիչների պալատը առցանց նիստում հաստատել է Եմենի նախագահական կառավարման խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի խնդրանքը՝ հուսիներին հակազդելու համար ընդհանուր զորահավաք հայտարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Եմենի կառավարության SABA լրատվական գործակալությունը:
Միջոցառումն ուժի մեջ է մտնում հայտարարման պահից և ուժի մեջ կմնա մինչև դրա ընդունմանը հանգեցրած հանգամանքների վերացումը: Խորհրդի հայտարարության համաձայն՝ որոշումը հիմնված է Եմենի Սահմանադրության 37-րդ հոդվածի վրա, որը կարգավորում է ընդհանուր զորահավաքը, ինչպես նաև ազգային պաշտպանության, արտակարգ միջոցառումների և քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ այլ սահմանադրական և իրավական դրույթներ:
Խորհուրդը նաև վերահաստատել է իր աջակցությունը Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիային և կոչ է արել ազգային միասնության և քաղաքական ուժերի համակարգման:
Ալիմին նախկինում համաներում էր հայտարարել շարժման այն անդամների համար, ովքեր հրաժարվում են հուսիների համար կռվելուց կամ աշխատելուց:
Վերջին շաբաթներին հուսիներն ակտիվացրել են Եմենի կառավարական ուժերի և Սաուդյան Արաբիայի վրա հարձակումները: Խմբավորումը գրավել է Կարմիր ծովի ափի զգալի մասը և շարունակում է կռվել երկրի ներսում:

«Հո Ռոբերտ Քոչարյանի ժամանակները չեն». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
6214:30
«Կվախենան ֆինանսավորել ընդդիմությանը, բայց մեծ հաճույքով կֆինանսավորեն իշխող կուսակցությանը». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
6114:24
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է (տեսանյութ)
16314:13
«Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
7314:00
«Ի՞նչ երաշխիք, որ քաղաքացին հետապնդումների չի ենթարկվի, որ անցանկալի լրատվամիջոցի է ֆինանսավորել». Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
7313:30
COP31. դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)
7812:42
«Օրենքը պետք է պաշտպանել՝ սկսելով երեխայի իրավունքներից»․ Քրիստինա Վարդանյան
8112:12
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին ու կուսակցություններին եկամտային հարկից հատկացումներ անելու նախագիծը (տեսանյութ)
7511:36