«Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք դեռ չէր եղել»․ Զելենսկին՝ գիշերային հարվածների մասին

Այս գիշեր Ռուսաստանը կրկին հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած «էներգետիկ հրադադարին»։ Այս մասին ասել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ ռուսական կողմն Ուկրաինայի էներգետիկ և կենսական ենթակառուցվածքների դեմ կիրառել է 39 բալիստիկ հրթիռ և ավելի քան 120 անօդաչու թռչող սարք։ Հարվածների թիրախում են եղել Կիևը, Կիևի մարզը և Խարկովը։
«Ռուսաստանի կողմից բալիստիկ հրթիռային հարվածն ուղղված էր հենց էներգետիկ ենթակառուցվածքներին, որոնց ուղղությամբ ԱՄՆ նախագահը հրադադար էր հայտարարել։ Հարվածը միանգամայն գիտակցված էր։ Ռուսաստանի կողմից Ամերիկայի նկատմամբ նման բացահայտ անհարգալից վերաբերմունք դեռ չէր եղել»,- նշել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Դոնալդ Թրամփի հայտարարությունները լուրջ չի համարում։
Զելենսկու տեղեկացմամբ՝ գիշերային հարձակումից հետո առնվազն 600 հազար ուկրաինացի մնացել է առանց էլեկտրականության։ Էլեկտրաէներգետիկ համալիրի 26 օբյեկտներում և նավթագազային համալիրի չորս օբյեկտներում զգալի վնասներ են հասցվել կառույցներին և սարքավորումներին։ Կան նաև զոհեր և վիրավորներ։
«Մենք կոչ ենք անում Ամերիկային և բոլոր նրանց, ովքեր չեն փակում աչքերը իրականության առաջ, արձագանքել և կոշտ արձագանքել։ Ռուսաստանը բաց թողեց լարվածության թուլացման հնարավորությունը և հստակ ընտրեց շարունակել ոչնչացման իր պատերազմը»,- հավելել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը Թրամփին կոչ է արել Ռուսաստանի դեմ սահմանել ամենախիստ պատժամիջոցները։

«Ինչպե՞ս է ստացվում, որ երբ Ն.Փ-ն ասում է՝ կզացնելու եմ, սատկացնեմ, հանցակազմ չեք տեսնում, բայց երբ Ա.Մ-ն է ասում, հանցակազմ տեսնում եք». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
316:30
«Ո՞նց եք թույլ տվել, որ ՔԿ-ի անունից նման հաղորդագրություն տարածվի». Աննա Գրիգորյան
4616:00
«ՌԴ-ն հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս». Լավրով
10615:25
«Հույս ունեմ՝ հաջորդ անգամ տիկին Գալյանը չի ասի՝ սատկացնելու եմ, կզացնելու եմ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
7415:00
«Ուկրաինայի հակամարտությունն առաջիկա ամիսներին կավարտվի»․ Լուկաշենկո
11114:37
«Արժե՞ր, որ բյուջեից միջոցներ հատկացնեինք, որ Ալեքսանյանը Տանզանիայում հանդիպեր խոցված առյուծի թոռների հետ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8214:24
«Չի ցանկանում կերակարտաշտից պոկվել»․ Ոսկան Սարգսյան
7714:12
«Իրենք գլուխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ»․ Սրբուհի Գալյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
9614:06