«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ

Հոկտեմբերի 11-ին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև սկսվեց «էներգետիկ զինադադար», որը համաձայնեցվել էր երկու կողմերի կողմից։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում:
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ։ Երկու կողմերն էլ համաձայնության են եկել։ Մի՛ խախտեք այն։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը։
Նա չի նշել, թե երբ են Կիևն ու Մոսկվան համաձայնության եկել այս հարցի շուրջ։
Պետք է նաև նշել, որ ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ Ռուսաստանը պաշտոնապես չեն հաստատել Թրամփի հայտարարությունը։
Ի դեպ, 2026 թվականի սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը, իբր, համաձայնել են դադարեցնել միմյանց էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները։
«Ուկրաինան համաձայնել է չհարվածել ռուսական էներգետիկ օբյեկտներին։ Ռուսաստանը համաձայնել է նույնը անել։ Դիզելային վառելիքի համաշխարհային գների աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմով, այլ ոչ թե Իրանով», - սեպտեմբերին գրել է Թրամփը թվիթերում։
Սակայն, ինչպես հայտնի է, էներգետիկ զինադադար չի կնքվել։

«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
49Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
61Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
97Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
151Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
84Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
100Երեկ, 17:12
«Կենցաղապետության խրախճանքը շարունակվում է»․ Հակոբ Բադալյան
97Երեկ, 16:48
«Կեցցե մոլից մոլ Հայաստանը»․ Արեգ Սավգուլյան
96Երեկ, 16:12