Գիտնականները գտել են միայնության համաճարակի դեմ պայքարի միջոց

Գիտնականները գտել են միայնության համաճարակի դեմ պայքարի միջոց: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բժշկի կողմից նշանակված զբաղմունքները, ինչպիսիք են այգեգործությունը, լեռնագնացությունը կամ թռչուններին դիտելը, զգալիորեն նվազեցնում է մենության զգացումը, իսկ խմբով այս արդյունքն ավելի տեսանելի է:
Հետազոտության համաձայն, մոլորակի վրա մոտավորապես յուրաքանչյուր վեցերորդ մարդ պարբերաբար զգում է միայնություն՝ մի վիճակ, որը մեծացնում է լուրջ հիվանդությունների ռիսկը և ծանրաբեռնում առողջապահական համակարգը: RECETAS նախագծի շրջանակներում գիտնականները փորձարկել են «Ընկերներ բնության մեջ» մոդելը. Բարսելոնայի 320 միայնակ տարեց բնակիչներ ինը շաբաթ անցկացրել են բնության մեջ՝ ոմանք 8-10 հոգանոց խմբերով, մյուսները՝ ինքնուրույն: Արդյունքում, միայնության մակարդակը նվազել է 11%-ով երեք ամիս անց, 12%-ով՝ վեց ամիս անց և 17%-ով՝ մեկ տարի անց: Խմբային մասնակցությունը հատկապես արդյունավետ էր հուզական ցածր բարեկեցություն ունեցող մարդկանց համար։
Իսպանական առողջապահական մարմիններն այժմ այս մոդելը ճանաչում են որպես առաջատար, և հետազոտողները ցանկանում են այն փորձարկել Միացյալ Նահանգներում և ապահովել, որ նման գործունեությունը ծածկվի ապահովագրությամբ։
Science Mail-ը նախկինում գրել էր, որ միայնությունը կարող է մարդուն զրկել գրեթե վեց տարվա առողջությունից:

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
2708:24
«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
11003:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
27500:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
210Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
137Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
126Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
326Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
120Երեկ, 19:18