Բերձորցի երիտասարդ նկարչուհի Անահիտ Ըռքոյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ Երևանում
747 Երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ., 18:05 Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում, Երևանի «Թեքեյան կենտրոն»-ի «Արամ և Գոհար Խաչատրյաններ» ցուցասրահում կայացել է բերձորցի երիտասարդ նկարչուհի՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ըռքոյանի նկարների անհատական ցուցահանդեսը: «Ապրելով Արցախում՝ չէի կարող բաց թողնել այս առիթը: Իմ աշխատանքներում գլխավորը գույներն են, որը ցույց է տալիս իմ՝ արցախցի լինելու և կյանքին դրական վերաբերվելու նշան»,- ասել է Անահիտը և հավելել, որ ներկայացրել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում ուսանելու տարիներին ստեղծած աշխատանքները: Նախատեսված է՝ փետրվարին ցուցահանդեսը տեղափոխել Արցախ: |
Գուգարաց թեմի առաջնորդը Կիրանցում է
138Երեկ, 23:30«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
25125.04.2024, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
23325.04.2024, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
37024.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
55322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
48521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
44521.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
43421.04.2024, 13:18