Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Մեքսիկայում կնոջ ձվարանից 34 կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել

Մեքսիկայում կնոջ ձվարանից 34 կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել
399
Հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ., 21:25

Կոստա Ռիկոյի 57-ամյա բնակչուհի Սոնյա Լոպեզի որովայնից մեքսիկական հիվանդանոցում հեռացրել են չարորակ ուռուցք, որը կշռել է 34 կգ և ունեցել է մեկուկես մետր տրամագիծ: Ուռուցքը ձևավորվել է կնոջ ձվարաններում ու աստիճանաբար զբաղեցրել որովայնի խոռոչի 80%-ը՝ խանգարելով լյարդի ու աղիների աշխատանքին: Վիրաբույժ Պաբլո Սիբայան ասել է, որ ռեկորդների գրքում գրված է, որ ռեկորդային չափերի ուռուցքը կշռում է 30 կգ, իսկ այս ուռուցքը 4 կգ-ով ավելին է:

Կնոջը դեռ 8 տարի առաջ են նախազգուշացրել, որ ուռուցք ունի և պետք է այն վիրահատել, սակայն կինն անընդհատ հետաձգել է վիրահատությունն «անձնական պատճառներով»: «Ես կարծես նորից եմ ծնվել»,- վիրահատությունից հետո խոստովանել է կինը:

Մեքսիկայում կնոջ ձվարանից 3 կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել
Մեքսիկայում կնոջ ձվարանից 3 կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել