«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը կրկին անդրադարձավ՝ հիվանդությունների պատճառով զինվորական ծառայությունից ազատվելու հարցին․ «Վերջին շրջանում մեր իրավապահ համակարգում մի քանի աղմկոտ դեպքեր եմ հիշում, երբ զորահավաքային համակարգի և առողջապահության համակարգի աշխատակիցների ներգրավմամբ սխեմաներ են գործում։ Ո՞ւմ մտքով կանցի, որ երկրի երկու էլիտար մասնագիտությունների միջև՝ ընդդեմ պետության համագործակցություն կա։ Պետական վերահսկողական ստուգումների արդյունքում մի զարմանալի փաստ հայտնաբերեցինք, օրինակ, զորակոչիկի ուղեղում կիստա կա, արձանագրվում է, բայց հետո հնարավոր չէ նույնականացնել՝ էն հետազոտության տվյալը, որը հղում է արվում, այդ մարդու կիստա՞ն է, թե, ինչպես ասել է, տիպային կիստա ունենք, քսերոքսով բոլորի գործերի մեջ դնում ենք ու ազատում»,- նշել է նա՝ նախարարներին ցուցում տալով նման խնդրի հետ առնչություն ունեցող անձանց հեռացնել համակարգից:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
38517.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
66514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
78212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
88210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
107307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
102007.09.2026, 09:24