Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել
491
Հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ., 10:20

Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:

Այս մասին հայտնում են ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: