Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց

«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
171
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ., 22:54

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է

Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր չբորբոքելու նպատակով:
Բոլոր երեխաների շահը գերակա է ու այս պատմության միակ «զոհը» մանկահասակ երեխան էր, որը խեղճացած ակամայից պատասխան էր տալիս իր ծնողի քաղաքականության համար:
Էդ անմեղ երեխան չգիտի անգամ, որ ընտանիքներ մտնելու գռեհիկ մշակույթը իր հայրն է մտցրել հայկական քաղաքականություն, չի պատկերացնում անգամ, որ իրենց էլ՝ ամբողջ ընտանիքին, իր հայրն է մտցրել քաղաքականություն՝ էժան դիվիդենտներ ստանալու նպատակով:
Երեկվա միջադեպի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ ուղղակի և անուղղակի, իր վարած քաղաքականության և գերլարված իրավիճակում իր ընտանիքին դեմոնստրատիվ Ծիծեռնակաբերդ ուղարկելու համար:
Նա շատ լավ պատկերացնում է իր և ընտանիքի անդամների «մարդամեջ» դուրս գալու ռիսկերը:
Պատահական չէ, որ որևէ տարածք «սանրվում» է, երբ «Նորին գերազանցությունը» պետք է այնտեղ հայտնվի:
Դա կարող էր արվել նաև երեկ: Եթե չի արվել, ապա այդ միջադեպի շուրջ Փաշինյանը քաղաքական հաշվարկներ ունի, որոնց բնույթը պատկերացնելը բարդ գործ չէ»: