Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Պոտենցիալ ագրեսոր Ադրբեջանից ստացանք սահմանազատման պրինցիպի ճանաչում». Իոաննիսյան

«Պոտենցիալ ագրեսոր Ադրբեջանից ստացանք սահմանազատման պրինցիպի ճանաչում». Իոաննիսյան
132
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ., 23:38

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Միակողմանի» զիջումների մասին
Այս զիջումը միակողմանի չէ, մենք մեր նկատմամբ պոտենցիալ ագրեսոր Ադրբեջանից ստացանք սահմանազատման պրինցիպի ճանաչում։
Բայց մի պահ մոռանանք դա ու ենթադրենք, որ միակողմանի զիջել ենք մեր վերահսկողության տակ գտնվող իրենց 2,5 գյուղերը։ Արդյո՞ք դա սխալ է։
Եվ այդ կոնտեքստում հիշենք նախորդ անգամը, երբ քննարկվում էր «միակողմանի» զիջումը։ Դա նախքան 2020 թվականի պատերազմը ԼՂԻՄ-ից դուրս գտնվող 5-ից 7 շրջանների վերադարձի թեման էր։
Այժմ, հետին թվով, պարզ չէ՞, որ արժեր այդ շրջանները «միակողմանի» զիջել Ադրբեջանին։ Միգուցե այդ դեպքում հետագա զարգացումները Արցախում այդքան վատ չլինե՞ին։
Միգուցե, եթե «միակողմանի» զիջեինք այդ շրջանները ու վերադարձնեինք դրանք Ադրբեջանին՝ հիմա, կարող է, Ստեփանակերտում, Հադրութում ու մյուս քաղաքներում հայեր ապրեին։
Վստա՞հ եմ։ Չէ, վստահ չեմ։ Բայց եղած սցենարից ավելի վատ չէր կարող լինել՝ համ պատերազմեցինք, համ 4 հազար զոհ տվեցինք, համ էլ ամբողջը կորցրեցինք։
«Միակողմանի» զիջումը, միգուցե, արդար չի։ Բայց, երբեմն, դա չանելը աղետ է բերում։
Հ.Գ. Այս 2,5 գյուղերի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում»։