«Չենք պատրաստվում հեռանալ Մանբիջից». ԱՄՆ-ն նախազգուշացրել է Թուրքիային
2376 Հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ., 16:45 ԱՄՆ-ն հերթական ազդանշանն է ուղարկել Թուրքիային՝ զգուշացնելով ՆԱՏՕ-ի իր դաշնակցին Սիրիայի Մանբիջ քաղաքից զորքերը դուրս բերելու ծրագրերի բացակայության մասին: Մանբիջը գտնվում է քրդական «Ազգային ինքնապաշտպանության ջոկատի» (YPG) վերահսկողության տակ: Փետրվարի 7-ին Մանբիջ է այցելել Իրաքում և Սիրիայում միջազգային կոալիցիայի ուժերի հրամանատար, ԱՄՆ զինված ուժերի գեներալ լեյտենանտ Փոլ Ֆանքը: Նա հասկացնել է տվել Թուրքիային, որ ամերիկյան հրամանատարությունը մտադիր չէ լքել տարածաշրջանը և պայքարելու է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ, փոխանցում է Associated Press-ը: «Մենք այստեղ ենք, որպեսզի երաշխավորենք այդ շրջանում ԴԱԻՇ-ի դեմ վերջնական հաղթանակը»,- հայտարարել է ամերիկացի գեներալը: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ Վաշինգթոնի հետ քննարկել Աֆրինի գործողությունները: |
«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9102:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
203Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
130Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
159Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
153Երեկ, 16:54«Շատերը կասեն, թե Բագրատ Սրբազանը ռիսկ էր»․ Հակոբ Բադալյան
156Երեկ, 16:48«ՀՀ լինելիության հարցն ենք լուծում և լուծելու ենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
157Երեկ, 16:30«Ուրախալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հետ կապված պայմանավորվածություն են ձեռք բերել»․ Շոլց
237Երեկ, 16:24