Արծաթյա հնօրյա, նրբաճաշակ ու գեղեցիկ գոտիներ, ապարանջաններ, քունքազարդեր և այլն. Համլետ Հովսեփյանի եզակի հավաքածուն
5248 Ուրբաթ, 09 մարտի, 2018 թ., 15:50 Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գործող «Հայորդի երիտասարդաց միություն» ՀԿ համահիմնադիրներից Համլետ Հովսեփյանն, ով բազմիցս շրջագայել է Արևմտյան ուԿիլիկյան Հայաստանների, նաև՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, ունի հայ մշակույթի նմուշների յուրահատուկ հավաքածու: Նրա մետաղադրամների հազվագյուտ հավաքածուն MAMUL.am-ը ներկայացրել էր ավելի վաղ, իսկ այժմ մեր թղթակցի հետ զրույցում նա ցուցադրել է իր զարդերի հավաքածուն: «Անտիկ իրերի աճուրդով զբաղվող կայքերից մեկում հայկական դրամներ էի որոնում։ Պատահաբար աչքովս մի կանացի գոտի ընկավ։ Վերնագրում այն ներկայացված էր որպես օսմանական, արաբական կամ պարսկական։ Չնայած վերնագրին՝ ինչ-որ ներքին ուժ ինձ ասում էր, որ դա հայկական է։ Որոշեցի գնել այն և չսխալվեցի։ Ներքին ձայնս չէր սխալվել։ Գոտին ստանալուն պես, ետնամասում հայտնաբերեցի վարպետի կողմից թողված անվան և ազգանվան երկու հայերեն տառերը՝ Ե.Մ., հավանաբար՝ Ենոք Մարտիրոսով։ Այդ օրվանից սկսվեց հետաքրքրությունս օսմանյան ժամանակաշրջանում (հիմնականում 19-20-րդ դարերի) հայ արծաթագործ վարպետների ասեղնագործ աշխատանքների հանդեպ մեծացավ: Շատ գեղեցիկ աշխատանք է նաև 19-րդ դարի վերջում պատրաստված այս՝ նշանի մատանու արծաթյա տուփը։ Օսմանյան կայսրության արծաթագործության գլխավոր կենտրոններից էին Վանը, Կարինը, Սեբաստիան։ Արծաթյա թելերով հյուսված աշխատանքները ևս բնորոշ էին վանեցի արծաթագործներին: Հավանաբար, Վանի աշխատանքներ են նաև այս գեղեցիկ վզնոց/ճակատնոցները: Հավաքածուիցս կցանկանայի առանձնացնել 19-րդ դարի վերջում, Տրապիզոնում հայ վարպետի կողմից պատրաստված այս արծաթյա ապարանջանը Կարնո աշխատանքներից կցանկանայի առանձնացնել այս գեղեցիկ կանացի գոտին և երկու ապարանջանները։ Նույնանման գոտի և ապարանաջաններ պահվում են ՀՀ պատմության թանգարանում: Հավաքածուիս մաս են կազմում նաև օսմանյան ժամանակաշրջանում պատրաստված այլ, ամենայն հավանականութամբ, հայկական արծաթյա զարդեր, որոնք կներկայացնեմ ստորև»։ |
Գուգարաց թեմի առաջնորդը Կիրանցում է
129Երեկ, 23:30«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
23925.04.2024, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
22925.04.2024, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
36424.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
55122.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
48321.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
44221.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
43221.04.2024, 13:18