Արցախցի բանաստեղծուհին իր անդրանիկ ժողովածուում անդրադարձել է քառօրյա պատերազմին
1684 Ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ., 01:50 Արցախցի բանաստեղծուհու անդրանիկ ժողովածուի առանցքում սերն է ու պատերազմը: Լույս է տեսել Նանար Պողոսյանի «Սեր և պատերազմ» ժողովածուն, որում ընդգրկված են հայրենասիրական, սիրային, խոհական բանաստեղծություններ և ապրիլյան քառօրյա պատերազմն ու նրա հետևանքները պատկերող պոեմ: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Այն տպագրվել է Արցախի պետական համալսարանի գրականության և լրագրության ամբիոնի երաշխավորությամբ: Խմբագիրներ՝ Սոկրատ Խանյան, Սամվել Մուրադյան: Գրախոս՝ Անահիտ Աթայան: «Նանար Պողոսյան բանաստեղծուհին իր կերպավորված զգայուն ու խոհուն քնարական հերոսով, որը, շաղկապելով տարբեր բաժինների ստեղծագործությունները, արցախյան ազատագրական հերոսամարտն ու ապրիլյան քառօրյա պատերազմը պատկերող գործերը, խտացնում է պատերազմական ժամանակների արցախցի հպարտ ու արժանապատիվ հայուհու բարոյահոգեբանական լավագույն հատկանիշները»,- գրքի նախաբանում գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը: «…պատերազմական ապրիլյան օրերին նորօրյա մեր հաղթանակն ապահոված մարտիկների անձնուրաց սխրանքին է նվիրած ապրիլյան պոեմը: Պոեմը սրտառուչ մի պատմություն է հայ ժողովրդի 18-19-ամյա դյուցազուն որդիների խիզախության մասին: Համոզված եմ, որ այն հետաքրքրելու է ընթերցողին՝ առանձնապես գաղափարահուզական յուրատիպ լուծման տեսակետից»,-գրքի նախաբանում գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՀ գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը: Տեղեկացնենք, որ գիրքն արդեն իսկ դրվել է ընթերցողի սեղանին: |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
208Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
203Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
33824.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
53622.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
46821.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
43121.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
42121.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
35921.04.2024, 00:30