Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Անուբաղ Համբարյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից. նոր փոխոստիկանապետ է նշանակվել

Անուբաղ Համբարյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից. նոր փոխոստիկանապետ է նշանակվել
769
Հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ., 12:35

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Անուբաղ Համբարյանին ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:

***

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.

Վարդան Մովսիսյանին նշանակել Ոստիկանության պետի տեղակալ: