ՌԴ դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 22-ից. նախորդների համեմատ դրանք շատ ավելի խիստ են
680 Շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ., 10:20 Ռուսական ռուբլին վերջին օրերի ընթացքում իջավ՝ հասնելով անցած երկու տարիների ընթացքում ամենացածր մակարդակին, երբ Միացյալ Նահանգները չորեքշաբթի նոր պատժամիջոցներ սկսեց ընդդեմ Մոսկվայի: Ռուսաստանը հերքում է թունավոր նյութով սպանություններ իրականացնելու մասին մեղադրանքները և միևնույն ժամանակ հայտարարում իր կողմից իրականացվելիք պատասխան քայլերի մասին: Ռուսաստանն ԱՄՆ-ի ու Եվրոպական միության պատժամիջոցների տակ հայտնվեց դեռևս 2014-ին՝ Ուկրաինայից Ղրիմն իրեն բռնակցելուց հետո: Պատժամիջոցներ, որոնք մեծապես են վնասել այս երկրի տնտեսությունը: Կրեմլի խոսնակը փորձում է վստահեցնել ռուսներին, որ երկրի ֆինանսական համակարգը մնում է կայուն: Սովորական քաղաքացիներն էլ այստեղ կարծես թե չունեն մեծ մտահոգություններ այս ուղղությամբ: Ֆինանսական կորուստները սակայն նախագահ Պուտինին հետ չեն պահում Ուկրաինայի արևելքում իրականացված ներխուժումը շարունակելուց և այլ երկրների քաղաքական գործընթացներին միջամտելուց: Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 22-ից: Նախորդների համեմատ դրանք շատ ավելի խիստ են, ու կա կարծիք նաև Ռուսաստանում, որ դրա դիմաց վճարելու է հասարակ քաղաքացին, այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
16609:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
160Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
232Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
229Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
185Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
209Երեկ, 09:36«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
39022.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
43222.04.2024, 01:36