«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կրիպտոարժույթների դաշտի կարգավորված չլինելու խնդրին՝ ընդգծելով, որ իներտ կեցվածքը վնասներ է բերում. «Կիրպտոարժույթը տեխնոլոգիական ապրանք է, ինչպիսին ժամանակին եղել է փողը: Ես վաղուց ասել եմ, որ պետք է էս հարցի հետ հարաբերվենք, կարգավորենք: Քրեական օրենսգրքում կամ այլ տեղերում կրիպտոարժույթ ենք գրում, բայց օրենսդրական կարգավորում ունե՞նք, թե դա ինչ կանոններով է աշխատում: Նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգի մեջ գրել ենք՝ կրիպտոարժույթ ունենաս, հայտարարագրես, բայց... Երբ ասում ենք՝ կրիպտոարժույթ, կողքը կա՛մ թմրանյութ ա, կա՛մ փողերի լվացում ա, կա՛մ էս, կա՛մ էն, իսկ սովորական փողով էդ ամեն ինչը չի արվո՞ւմ: Մենք պետք է ի վիճակի լինենք որոշումներ կայացնել: Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, ՀՀ պետական բոլոր ինստիտուտները խուճապային նամակներ են գրում՝ հեսա ամեն ինչ կքանդվի, պետք չի էդ մասին խոսել: Մեր երկրի տնտեսական համակարգում դա ի՞նչ է, մարդն իրավունք ունի՞ դա ունենալ, մեկը հաշվել ա՞՝ բյուջե ինչքան եկամուտ ենք թերհավաքագրում՝ կրիպտոարժույթների դաշտը չկարգավորելու պատճառով: Ակնկալում եմ, որ Կառավարությունն ու ԿԲ-ն էս ուղղությամբ աշխատանքներն արագացնեն»,- ասաց Փաշինյանը:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
137Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
45813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
136113.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
51312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
47212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
35112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
89011.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
138911.08.2026, 21:04