Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Միրաքյանը

Մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Միրաքյանը
635
Երեքշաբթի, 28 օգոստոսի, 2018 թ., 20:40

Մահացել է կինոօպերատոր, կինոմիության անդամ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Միրաքյանը։ Նա ծնվել էր 1938 թվականի փետրվարի 18-ին, Երևանում: 1957 թվականից աշխատել է Հայֆիլմում, 2006 թվականից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնում: 1974 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների, 1978 թվականից՝ թատերական գործիչների միությունների անդամ է։

1965 թվականին ստեղծագործական պրակտիկան անցել է Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի նկարահանման խմբում, «Մոսֆիլմ», 1972 թվականին՝ «Սոյուզմուլտֆիլմ»-ում։ 1973 թվականին «Հայֆիլմում» նկարահանել է «Սխալ արտահայտություն» հայկական առաջին տիկնիկային մուլտֆիլմը։ Միրաքյանի հեղինակային մուլտֆիլմերը դարձել են հայկական տիկնիկային մուլտիպլիկացիայի հիմքը։

60 գեղարվեստական, վավերագրական, տիկնիկային ֆիլմերի հեղինակ է: