««Գազպրոմ»-ը Հայաստանին գազ է վաճառում աշխարհում առկա ամենաէժան գնով». Պուտին
1856 Շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ., 18:25 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին: ««Գազպրոմ»-ը Հայաստանին գազ է վաճառում աշխարհում առկա ամենաէժան գնով՝ 150 դոլար 1000 խմ-ի դիմաց: Մենք զարգացնում ենք հարաբերությունները և մետաղագործական արդյունաբերությունում, ընդ որում՝ տարբեր ուղղություններով, և մեքենաշինության ոլորտում: Մենք Հայաստանի տնտեսության մեջ ամենամեծ ներդրողն ենք: Մասնավորապես, ուրախացնում է, որ անցած տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30%ով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճը կազմել է արդեն 22.2%»,- ասել է Պուտինը: Կրեմլի պաշտոնական կայքը նշում է, որ կողմերը քննարկել են նաև Եվրասիական տարածքում համագործակցությունը, մասնավորապես, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում: Պուտինն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Հանդիպման ավարտի մասին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Պուտինի հետ զրույցն արդյունավետ է անցել և որ հայ-ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չկա: |
Ռուսաստանի Բանկը «ԵԱՏՄ 10-ամյակ» արծաթե հուշադրամ է թողարկել
222Երեկ, 15:30Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
421Երեկ, 09:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
22225.04.2024, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
29025.04.2024, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
26425.04.2024, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
20325.04.2024, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
23425.04.2024, 09:36«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
40822.04.2024, 22:54