Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել
636 Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ., 00:45 Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպման չեղարկման վերաբերյալ: Տեքստն՝ ստորև: «Սիրելի՛ քաղաքացիներ, Ինչպես գիտեք, վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար: Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ՝ մասնավորապես՝ հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ՝ քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները՝ ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»: |
«Փաստորեն, ոստիկանը վարչապետինն է, քաղաքացունը չէ». Նարինե Դիլբարյան
9903:06«Նիկոլի ծառա այսօրվա ոստիկանները երբեք ներում չեն ստանա». Նաիրի Հոխիկյան
8902:18«Մի՞թե դժվար է դիմում գրել ու ծառայությունից դուրս գալ». Արտակ Զաքարյան
8801:48«Շատ լավ եմ անում». փոխոստիկանապետը՝ բռնություն գործադրելու մասին (տեսանյութ)
12401:00«Հասարակությունները հասունանում են իրենց որոշման արդունքներն իրենց մաշկի վրա զգալուց հետո միայն». Տարոն Սիմոնյան
7700:54«Գնացեք ձեր երեխայի դպրոց և քայլեք դպրոցից մոտ 150-160 մետր». Վարդան Ոսկանյան (լուսանկար)
9900:48«Պետք է հաղթական ավարտին հասցնենք այս պայքարը». Սուրեն Պետրոսյան
6800:30«Սրանից հետո կարող ես էլ բան չասել». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
102Երեկ, 23:54