«Բեմի վրա ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ երեխայի մահվան դեպքի մասին
![]() 248 Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ., 23:36 Ապրիլի 29-ին Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ գիտակցությունը կորցրել, այնուհետև հիվանդանոցում մահացել է 7-րդ դասարանի աշակերտուհի։ Իր ծնողները շատ ուշադիր, հետևողական են եղել։ Իր մայրն ամեն օր երեխային բերել և տարել է դպրոցից։ Ամեն ինչին երեխան մասնակցում էր, բոլոր նախագծերին ակտիվ մասնակցություն ուներ, միշտ բեմերում պարել է։ Որևիցե անգամ այդ երեխան չի բողոքել, ո՛չ սրտից, ո՛չ էլ այլ տեղից»,-նշել է նա։ Դպրոցի տնօրենի խոսքով՝ դեպքի օրն էլ երեխան չի դժգոհել, որ իրեն վատ է զգում։ «Այդ օրը Պարի միջազգային օրն էր, մեր պարի խմբավարը նույնիսկ երեխաներին շուտ չի կանչել, թույլ է տվել, որ երեխաները տանը հաց ուտեն, ջուր խմեն, նոր գան, որ չհոգնեն։ Միջոցառումը սկսվել է 14։20։ Բոլորս նստած էինք դահլիճում։ Երեխան առաջին պարը պարել է։ Հետո 3-րդ, թե 4-րդ պարը պետք է պարեր ինքը, պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ։ Այնքան հանգիստ ընկավ, որ բոլորը մտածեցին պարի ինչ-որ շարժում է։ Այդ պահին բոլորը բարձրացան բեմ, երեխային ուշքի բերեցին ու հանեցին դահլիճից դուրս։ Ինքը գիտակցության եկավ։ Մտածեցինք երևի հուզվել է, հազար բան կարող էր լինել։ Դրսում ինքը իր քրոջն ասել է՝ թողեք, ինձ ոչ մի բան պետք չի ու նորից կտրուկ վատացել է։ Արագ շտապ օգնություն են զանգել։ Այս ամենը տևել է 8-9 րոպե, այդ ընթացքում նույնիսկ հասցրել են հիվանդանոց։ Մինչև շտապ օգնության հասնելը մենք անընդհատ կապի մեջ ենք եղել բժիշկների հետ, ասել են, թե ինչ անենք, ինչ օգնություն ցույց տանք։ 2 րոպեում հասցրել են հիվանդանոց։ Ուղիղ ժամ ու կես բժիշկները աշխատեցին, բոլոր բժիշկները այդտեղ էին»,-նշել է տիկին Խոցանյանը։ Տնօրենն ընդգծել է, որ մինչև դեպքը չի եղել, որ աղջիկը դժգոհի իր առողջական վիճակից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
