Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է
908 Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ., 11:40 Երեկ՝ օգոստոսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Ճամբարակի բնակիչ, 39-ամյա Սամվել Լազարյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 FA 642 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 54-ամյա Վարդանուշ Առաքելյանին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Ճամբարակի բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության Ճամբարակի Ռազմական ոստիկանության բաժանմունք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկված Վ. Առաքելյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ Ռազմական ոստիկանության Ճամբարակի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: |
«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
8008:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
150Երեկ, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
367Երեկ, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
186Երեկ, 10:48Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
28904.05.2024, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
27404.05.2024, 10:30Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել
21904.05.2024, 10:18Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ տներ ու փողոցներ են հեղեղվել
23204.05.2024, 10:06