Շաբաթ, 18 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը

Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
678
Կիրակի, 05 մայիսի, 2024 թ., 10:48

Երեկ՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ մարզի քաղաքներից մեկի տան բակում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները տան բակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա տղամարդու դի՝ կողքին «ՄՌ27Մ» տիպի հրացան։ Պարզվել է, որ ժամը 20:25-ի սահմաններում տղամարդը իր հայրական տան բակում, նշված հրացանով գլխին կրակելու միջոցով, ինքնասպանություն է գործել։ Որդուն մահացած հայտնաբերել է հայրը, իսկ հրացանը, որով տեղի է ունեցել ինքնասպանությունը, հաշվառված է հոր անվամբ։