Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ
756 Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ., 18:24 Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ մայիսի 4-ին, Գյումրու Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր էին հայտնաբերվել։ Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան։ Ահազանգը Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ստացել է 08:05-ին։ Հրդեհի պահին տանը 5 մարդ է եղել։ Նրանցից 3-ը՝ ծնողներն ու 6 տարեկան տղա երեխան դուրս են վազել և փրկվել։ Իսկ 3 և 5 տարեկան երեխաները մնացել են այրվող տան կրակների մեջ։ Աղջիկների մոխրացած դիերը հայտնաբերվել են ննջասենյակում՝ կողք-կողքի՝ իրենց մահճակալների մոտ։ Մահացած երեխաները Գյումրու խնամքի կենտրոններից մեկի սաներ են և միայն շաբաթ-կիրակի օրերին էին տանը լինում։ Հրդեհված տունը ընտանիքին չի պատկանում։ Բնակության համար այն իրենց էր տրամադրել ՌԴ-ում ապրող ծանոթներից մեկը, հայտնում է «ՀԺ»-ն: |
Հրաձգություն՝ Աֆղանստանում
13813:06Ողբերգական վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին
12610:36Պայթյուն՝ Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիայի տարածքում (տեսանյութ)
374Երեկ, 23:00Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին
202Երեկ, 19:06Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում (տեսանյութ)
231Երեկ, 09:24Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր
247Երեկ, 01:18Առինջում դանակահարել են հնդիկ ամուսինների
32415.05.2024, 19:30Ստամբուլում հրդեհ է բռնկվել եգիպտական հին շուկայում (տեսանյութ)
63715.05.2024, 15:06