Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը կմեկնի Տավուշ՝ դիրքերը պաշտպանելու
351 Երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ., 18:20 Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը օգոստոսի 18-ին խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության զորքերի վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարական կազմի հետ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ՝ ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին պատրաստվում է մեկնել Տավուշի մարզ՝ մարտական դիրքերը պաշտպանելու: Խորհրդակցության նպատակն էր մարտական հերթափոխից առաջ ճշտել ոստիկանության զորքերի պատրաստվածության վիճակը, տալ համապատասխան հրահանգավորումներ: «Ոստիկանության զորքերը առանձնանում են իրենց կարգապահությամբ, և այսօր ձեր ծառայությունից է նաև կախված ոստիկանության հեղինակությունը: Դուք ունեք տարիների փորձ, բավարար պատրաստվածություն, նաև այնպիսի հրամանատարներ, որ մարտական ուղի են անցել, և ավելի քան վստահ եմ, որ կարող եք պատվով կատարել ձեր առաջ դրված մարտական առաջադրանքը»,- ասել է ոստիկանության պետը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծառայության հետ կապված այլ հարցեր ևս: |
«Նիկոլի ծառա այսօրվա ոստիկանները երբեք ներում չեն ստանա». Նաիրի Հոխիկյան
1302:18«Մի՞թե դժվար է դիմում գրել ու ծառայությունից դուրս գալ». Արտակ Զաքարյան
2501:48«Շատ լավ եմ անում». փոխոստիկանապետը՝ բռնություն գործադրելու մասին (տեսանյութ)
7401:00«Հասարակությունները հասունանում են իրենց որոշման արդունքներն իրենց մաշկի վրա զգալուց հետո միայն». Տարոն Սիմոնյան
4600:54«Գնացեք ձեր երեխայի դպրոց և քայլեք դպրոցից մոտ 150-160 մետր». Վարդան Ոսկանյան (լուսանկար)
5400:48«Պետք է հաղթական ավարտին հասցնենք այս պայքարը». Սուրեն Պետրոսյան
5000:30«Սրանից հետո կարող ես էլ բան չասել». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
67Երեկ, 23:54«Բեմի վրա ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ երեխայի մահվան դեպքի մասին
90Երեկ, 23:36