Զորամասի հերթապահ մասում ավագ լեյտենանտի դի է հայտնաբերվել
1658 Չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ., 12:40 ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ.օգոստոսի 29-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հերթապահ մասում հայտնաբերվել է զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանը՝ կզակի և գլխի գագաթնային շրջանում մահացու հրազենային վիրավորումով: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: |
Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
9518:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
15110:30Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել
13310:18Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ տներ ու փողոցներ են հեղեղվել
14210:06Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
19600:06Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
348Երեկ, 16:24Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
356Երեկ, 15:36Մեքենան Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում
183Երեկ, 09:36