2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում
![]() 237 Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ., 18:30 Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պատանդառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է անդրադառնալ նրբորեն, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Գայանե Գասպարյանը: - Ադրբեջանի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը ս.թ. ապրիլի 29-ին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության հասցեին մեղադրանքներ է հնչեցրել: Ասել է նաև, թե Հայաստանը պատրաստակամ չէ համագործակցելու անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզաբանելու հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը: - Հարկ ենք համարում նշել, որ մեկ անգամ ևս հաստատում ենք հայկական կողմի պատրաստակամությունը՝ հանդիպելու և բովանդակային քննարկումներ ունենալու հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորածների, պատանդառվածների և գերեվարվածների հարցերով զբաղվող ադրբեջանական համապատասխան կառույցի հետ՝ նպատակ հետապնդելով մեկընդմիշտ լուծելու ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած, պատանդառված, գերեվարված անձանց հետ կապված բոլոր հարցերը: Անհրաժեշտ է հիշեցնել, որ հայկական կողմը 1990-ականներից ունի 777, իսկ 2020 թ-ից հետո՝ 211՝ գտնվելու վայրն անհայտ անձ, ինչպես նաև պատանդառված և գերեվարված 23 անձ: Միևնույն ժամանակ, անթույլատրելի է Ի. Ախունդովի կողմից հնչեցված մեղադրանքներն առ այն, թե իբրև 1990-ականներին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն իրականացրել է ահաբեկչական գործողություններ, ցեղասպանություն, էթնիկ զտումներ, իսկ դրանից հետո՝ էկոցիդ, վանդալիզմ, գերեզմանների նպատակաուղղված ոչնչացում: Նման մեղադրանքներով հանդես գալն անտրամաբանական է այնքանով, որ այս պահին ակնառու են Լեռնային Ղարաբաղից 120 հազար հայերի տեղահանման, ադրբեջանցիների կողմից այնտեղ գտնվող հայկական պատմամշակութային կոթողների և գերեզմանների ոչնչացման, պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինծառայողների սպանությունների և ցուցաբերված անմարդկային վերաբերմունքի, քաղաքացիական անձանց գնդակահարությունների, դիակների խոշտանգումների վերաբերյալ բազմաթիվ փաստական տվյալները, այդ թվում ադրբեջանցիների կողմից համացանցում տարածված տեսանյութերը և լուսանկարները: Ինչ վերաբերում է Ի.Ախունդովի այն պնդմանը, թե իբրև անհայտ կորածների վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը գտնվում է հայկական կողմի մոտ և միայն համագործակցության միջոցով հնարավոր է պարզություն մտցնել երկու կողմերի անհայտ կորածների ճակատագրերում, ապա տեղին է հիշատակել, որ ս.թ. հունվարի 27-ին «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի պաշտոնական հայտարարությունը, որում հստակ նշված են ինչպես 1990-ականների, այնպես էլ 2020 թ. պատերազմի ընթացքում հայկական կողմում մնացած դիերի ու մասունքների վերաբերյալ հայկական կողմից Ադրբեջանին տրամադրված տեղեկություններ: Նշված համատեքստում հարկ ենք համարում նշել, որ դեռևս 2022թ-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի վրա կատարած հարձակման արդյունքում զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում, չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել: Տեղին է հիշել նաև բռնի անհետացած հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց, որոնց վերաբերյալ առկա են ադրբեջանցի զինծառայողների կողմից արված տեսանյութեր, որոնք վկայում են նրանց գերեվարվելու և ողջ մնալու մասին, սակայն ադրբեջանական կողմը նրանց ողջ կամ գերեվարված լինելու վերաբերյալ հայտնում է, որ տեղեկություններ չունի, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում անհայտ կորած անձանց որոնման հարցերում ադրբեջանական կողմի իրական միտումները կասկածի տակ դնելու համար: Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պատանդառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է անդրադառնալ նրբորեն, գիտակցելով, որ ցանկացած մեղադրանք և հնչեցված ցանկացած միտք կարող է այս կամ այն կերպ ազդել այդ անձանց՝ արդեն իսկ հոգեբանական բարդ դրության մեջ գտնվող հարազատների և մտերիմների սպասումների ու ակնկալիքների վրա, ինչով պայմանավորված՝ ադրբեջանցի մեր գործընկերներին առաջարկում ենք լինել առավել կառուցողական, զերծ մնալ անհարկի մեղադրանքներից, իսկ առկա հարցերն ու խնդիրները լուծել բացառապես փոխըմբռնման մթնոլորտում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
