«Ի՞նչ պաշտոն է զբաղեցրել Ձեր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք». Մարինա Խաչատրյան
![]() 521 Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ., 11:00 «Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորս հիշում ենք չէ՞ այս հանդիպումը։ Այստեղ խոսվեց հակածխախոտային պայքարի մասին։ Արմեն Սարգսյանը կոչ արեց չծխել։ Հավանաբար, կհիշեք, որ ես այդ ժամանակ էլ քննադատում էի շոու կազմակերպելու համար։ Հավանաբար, ոչ բոլորը գիտեն, որ Արմեն Սարգսյանն անմիջական կապ ունի Ամուլսարի շահագործման համար մեզ արբիտրաժով սպառնացող, բայց այդ առումով «իմպոտենտ» «Լիդիան Արմենիա» ընկերության հետ։ Ավելին, նա 6 ամիս եղել է այդ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը։ Այն, որ առողջապահության նախարարի աթոռն անիմաստ ճռճռացնող անձը «գովերգեց» Ամուլսարի շահագործումը (չենք մոռացել նաև այդ անձի հոր հայտարարությունները), վստահ եմ՝ նույնպես պատահականություն չէ։ Չեմ բացառում հենց այս հանդիպման ժամանակ ստացած հանձնարարությունը՝ ներկայացնել թույնը և վտանգը վարդագույն լույսի ներքո։ Ահա այսպես են մեր երկրի կարևորագույն հարցրեը լուծվում, տիկնայք և պարոնայք։ Մուգ ակնոցներով, որ խորամանկ ու կեղեքիչ հայացքը թաքցվի «անմեղ-հակածխախոտային» հանդիպումների քողի տակ: Գեղեցիկ լոզունգներով... Թե ինչ հարցեր է լուծում Արմեն Սարգսյանը հաց թխելով կամ պաղպաղակ ուտելով, առայժմ դժվարանում եմ վերծանել։ 1. Սե՛րժ Սարգսյան, իմանալով Արմեն Սարգսյանի ով լինելն ու նպատակները, ինչո՞ւ նրան կարգեցիք մեզ նախագահ։ Սարսափելի է, երբ հայրենիքդ կառավարում են մարդիկ, ովքեր ունեն միայն անձնական շահեր։ Պետական շահի մասին մոռացած, ամբիցիոզ ու փախչող կլանը խիստ վտանգավոր է մեր երկրի գոյության համար։ Առանց այդ էլ անկայուն երկրում կայունության փոխարեն դավադրություններ նախապատրաստող, օտարերկրյա գործակալների հետ գաղտնի հանդիպումներ կազմակերպող կլանը պետք է ժամ առաջ պաշտոնանկ արվի։ Հ.Գ. «Պետական դավաճանություն» սերիայից է նաև Փաշինյան-Չուգասզյան» հանդիպումը, որի մասին ..... հետո»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
3503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
125Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
162Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
128Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
259Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
236Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
289Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
228Երեկ, 19:30
