««Հանրային»-ի եթերով Թաթայի համերգն անբարոյականություն է պետական մակարդակով». Նարեկ Գալստյան

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ակնհայտ է, որ այս իշխանությունները պատերազմի տարելիցին ցույց չէին տալու Արցախի կամ զոհվածների մասին ֆիլմեր, հաղորդումներ, Եռաբլուրից ուղիղ եթերներ չէին ապահովելու հատկապես այն դեպքում, որ անգամ մի ծաղկեպսակ չէին ուղարկել ընկածների հիշատակին: Նման սպասելիք ոչ մի ողջամիտ մարդ չուներ: Կրկին ակնհայտ էր, որ որևիցե ուղերձ, հիշատակի միջոցառում չէր լինելու՝ չնայած հազարավոր ջահել տղերք են զոհվել ու հաշմանդամ եղել: Այսինքն, ոչ մի ավելորդ հույս չկար:
Բայց որ այսօր «Հանրայինի եթերով» ՀԱՏՈՒԿ Թաթայի համերգը ցույց կտան՝ տժժոցով ու ջան-ջան բադրջանով, անգամ իրենց համար էր շատ…
Սա անբարոյականություն է՝ իրականացված պետական մակարդակով: Սա նաև հասարակությունը վերջնական անբարոյական դարձնելու հատուկ քաղաքականություն է՝ իրականացված թշնամական սառնասիրտ ցինիզմով:
Այստեղ քաղաքական հայացքներ, Ռուսաստան-ԵՄ, նախկին-ներկայի, թալան-չթալանի հարց չի: Պարզ անբարոյականության հետ գործ ունենք: Հեռու չի այն օրը, որ ալիևին սեպտեմբերի 27-ին Երևանից շնորհավորանք էլ հնչի… Յախք, արա՛, յախք»:

«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
3821:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
13420:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
12818:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
10517:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
13016:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
17616:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
10716:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
10015:06