Սեյրան Օհանյանը խոստացել է ասել՝ ովքեր են եղել նախկին իշխանության խառնակիչները. «Իրատես»

«Երեկ մեկնարկեց «Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների» գործով առաջին դատական նիստը։ Սա բավական ուշագրավ դատավարություն է լինելու։ Դատարանում լսելու են նախկին բարձրաստիճան կարկառուն գործիչների, որոնցից ոմանք, ըստ մեր տեղեկությունների՝ պատրաստվում են բացահայտ խոսելու որոշ խնդիրների մասին։
Ըստ մեր աղբյուրի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր շրջապատում ասել է, որ հարմար առիթի դեպքում, օրինակ, դատարանում, ասելու է, թե նախկին իշխանության ղեկավարի մերձավոր շրջապատից ով է ժամանակին բացահայտ արշավ սկսել իր ընտանիքի դեմ, ովքեր են եղել նախկին իշխանության խառնակիչները։
Ի դեպ, եթե ականջալուր լինենք տիրաժավորվող լուրերին, միայն նա չէ, որ հետաքրքիր գաղտնազերծումներով է հանդես գալու»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Առանձնահատուկ զզվանք են առաջացնում սրանց քարոզիչները»․ Արթուր Դանիելյան
1119:12
«Իսրայելը պատրաստ է ցանկացած կերպ տորպեդահարել համաձայնությունները»․ Արա Պողոսյան
2918:42
Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ
3618:30
«ՔԱՔ-ի Յոժ, դեգեներատը դո՛ւ ես, ապո՛ւշ»․ Գագիկ Համբարյան
7118:12
«Մի ուրվական է պտտվում Հայաստանում՝ արտահերթ ընտրությունների ուրվականը»․ Գոռ Մադոյան
5517:54
«Օտարներին ներգրավել է ՀՀ ներքաղաքական կյանք՝ երկիրը դարձնելով բախման կենտրոն»․ Մանուել Մանուկյան
4617:42
«Ադրբեջանական խոսույթում ՀՀ-ն ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»»․ Տիգրան Աբրահամյան
4917:18
«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
5116:48