«Հայաստանը փրկելու ճանապարհը ոչ թե հայերին իրար դեմ հանելն է, այլ՝ ազգային համախմբումը»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես դեմ եմ ցանկացած պառակտման, բռնության, ապօրինի գործողության, ատելության խոսքի և ազգի ներսում թշնամանքի տարածմանը։ Անկախ ամեն ինչից՝ կրկին հայտարարում եմ, որ շատ ավելի սրտացավ եմ Նիկոլ Փաշինյանին անգիտակցաբար աջակցող մեր հայրենակիցների հանդեպ, քան հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Վստահ եմ՝ ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ նույնպես այդպես են մտածում։
Իմ համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ սերմանել է ատելություն, բաժանել մարդկանց խմբերի, հակադրել հայերին հայերի դեմ և խորացրել ներազգային պառակտումը։ Սակայն մենք իրավունք չունենք գնալ այդ ճանապարհով։ Մենք իրավունք չունենք իրար թշնամի դարձնելու։ Մեր պարտքն է համախմբվել, լսել միմյանց, պահպանել ազգային միասնությունը և միասին կանգնել Հայաստանի առջև ծառացած վտանգների դեմ։
Այսօր մեր հիմնական սպառնալիքը Հայաստանի ներսում միմյանց դեմ պայքարը չէ, այլ այն վտանգները, որոնք կանգնած են մեր պետականության և ժողովրդի առջև։ Ալիևը չի հարցնելու, թե ով ինչ քաղաքական հայացքներ ունի, ով է իշխանության կողմնակից, ով՝ ընդդիմադիր, ով ինչ պաշտոն է զբաղեցրել։ Նրա համար մենք բոլորս հայ ենք, և հենց այդ պատճառով է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությունը պետք է լինի մեզ համար ամեն ինչից վեր։
Եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես սիրեր այս ժողովրդին և այս պետությունը, ապա տեսնելով հասարակության խոր բաժանումը և իր նկատմամբ վստահության անկումը, կընտրեր հեռանալ առանց ցնցումների ու նոր լարվածությունների։ Դա, իմ կարծիքով, կարող էր լինել նրա կողմից Հայ Ազգին արված ամենամեծ ծառայությունը։
Հայաստանը փրկելու ճանապարհը ոչ թե հայերին իրար դեմ հանելն է, այլ՝ ազգային համախմբումը, փոխադարձ հարգանքը և պետական մտածողությունը»։

«Երկրի ղեկավարը պետք է լինի բանակում ծառայած, պաշտպանության նախարարը՝ պրոֆեսիոնալ զինվորական»․ Արա Պողոսյան
1602:06
«Փաշինյանին խորհուրդ է տրվել բավարարել Ադրբեջանի նախապայմաների կատարումը»․ Վարդան Բալյան
7400:24
«Արդեն ճշգրտությամբ կարելի է գուշակել կուսակցափոխ և «անկախ» պատգամավորների անունները»․ Կարեն Հեքիմյան
7700:06
«Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը»․ Սուրեն Սուրենյանց
70Երեկ, 23:36
«ՀՀ անձնագրով ընդամենը 64 երկիր կարող ենք այցելել առանց վիզայի»․ Արտակ Զաքարյան
89Երեկ, 23:00
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
72Երեկ, 22:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
82Երեկ, 21:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
94Երեկ, 20:42