«Իսրայելը պատրաստ է ցանկացած կերպ տորպեդահարել համաձայնությունները»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամերիկյան The New York Times-ը գրում է, որ Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածների պատճառով Իրանը դուրս է գալիս ԱՄՆ-ի հետ ստորագրված պատերազմի դադարեցման մասին հռչակագրից։
Իրանական տարբեր լրատվամիջոցներ գրում են, որ Հորմուզի նեղուցը կրկին փակվում է։
Վերջերս լրատվամիջոցների մեկի հետ զրույցում (եթե չեմ սխալվում Արմենիա TV-ի) նշեցի, որ մի բան է ԱՄՆ-Իրան համաձայնությունը, մեկ այլ բան է դրա կիրառումը առանց Իսրայելի կողմից հստակ երաշխիքների, որ չեն տորպեդահարվի համաձայնությունները։
Նաև բազմիցս նշել եմ, որ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իսրայելի համար Իրանի միջուկային ծրագիրը միայն պատրվակ է։ Բայց դրանից անդին այս երկուսի շահերը հակասում են Իրանի ապագայի հարցում։ Իսրայելը ցանկանում է մասնատված Իրան, իսկ ԱՄՆ-ն իր երկարաժամկետ ռազմավարության տեսանկյունից կարիք ունի միասնական, բայց պրոամերիկյան Իրանի։
Եվ հիմա Իսրայելը պատրաստ է ցանկացած կերպ տորպեդահարել համաձայնությունները, որի համար գտել է նոր «դաշնակից» ի դեմս Եվրոպայի, մասնավորապես Ֆրանսիայի, որը օգտագործելով Իրանի միջուկային ծրագիրը, փորձում է ԱՄՆ-Իրան հնարավոր գործարքից սեփական շահը ստանալ։
Մի խոսքով՝ հակամարտությունները Մեծ Մերձավոր Արևելքում ձևավորված համակարգի սովորական բնույթն է, ուստի այստեղ միշտ լինելու են հակամարտություններ ոչ գլոբալ դիմակայություններ ու վա՜յ նրանց, ովքեր հանձնվել են խաղաղության կեղծ քարոզներին»:

«Երկրի ղեկավարը պետք է լինի բանակում ծառայած, պաշտպանության նախարարը՝ պրոֆեսիոնալ զինվորական»․ Արա Պողոսյան
1602:06
«Փաշինյանին խորհուրդ է տրվել բավարարել Ադրբեջանի նախապայմաների կատարումը»․ Վարդան Բալյան
7400:24
«Արդեն ճշգրտությամբ կարելի է գուշակել կուսակցափոխ և «անկախ» պատգամավորների անունները»․ Կարեն Հեքիմյան
7700:06
«Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը»․ Սուրեն Սուրենյանց
70Երեկ, 23:36
«ՀՀ անձնագրով ընդամենը 64 երկիր կարող ենք այցելել առանց վիզայի»․ Արտակ Զաքարյան
89Երեկ, 23:00
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
72Երեկ, 22:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
82Երեկ, 21:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
94Երեկ, 20:42