Քոչարյանի աջակիցների կողմից քաղաքացուն ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել նույն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
2019թ. սեպտեմբերի 12-ին ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ պետի տեղակալը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ Արշակունյաց պողոտայում երեք երիտասարդների և նրանց ընդառաջ գնացող տղամարդու միջև հրմշտոց է սկսվել, որի ընթացքում երիտասարդներից մեկը հարվածել է տղամարդուն, և վերջինս վայր է ընկել: Ոստիկանների միջամտությամբ վեճը դադարեցվել է, և նշված երեք երիտասարդներից երկուսը բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1967թ.: Վերջինս «աջ սրունքի զույգ ոսկրերի վերին 3-ի փակ բազմաբեկոր ներհոդային կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քննարկվում է հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին հարցը (տեսանյութ)
5213:00
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
5912:24
«Մանախի գործով 503․1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը դրել եմ օրակարգում»․ Աննա Ծառուկյան
7710:48
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել
12310:18
«2021-ի հոկտեմբերի 6-ը՝ Դիլիջանում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8409:36
Աշոտ Մինասյանն ազատվել է կալանքից
7809:30
Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»
8209:24
Երեկոյան ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
9207:18