«Լավ լուրն էն ա, որ մենք գործ չունենք Ադրբեջանի կողմից դրդված ներխուժման հետ»․ Ռուբեն Ռուբինյան

«Տարիների ընթացքում՝ 90-ականներից սկսած, մշտապես եղել են դեպքեր, երբ երկու կողմերի զինծառայողներն այս կամ այն պատճառով անցել են մյուս կողմը․ ես չեմ խոսում դիվերսիոն դեպքերի մասին։ Նման դեպքերում, հատկապես վերջին շրջանում, երբ հաստատված է խաղաղություն, կողմերը միմյանց վերադարձրել են զինծառայողներին»,- խոսելով ադրբեջանցի զինծառայողի՝ սահմանը հատելու մասին, ասել է ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ «Դեռ պետք է պարզվի, թե այդ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել Հայաստանի տարածքում՝ դասալի՞ք է, թե՞ մոլորվել է, ես կարծում եմ՝ դասալիք է, բայց ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, որովհետև եթե գործ ունենայինք դիվերսիայի հետ, ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ, տեսեք, մեր մոտից զինծառայող է կորել, կարո՞ղ ա ձեզ մոտ է հայտնվել։ Հետևաբար, լավ լուրն էն ա, որ մենք գործ չունենք Ադրբեջանի կողմից դրդված ներխուժման հետ, գործ ունենք անհատ զինծառայողի՝ ՀՀ սահմանն ապօրինի հատելու հետ»,- հավելել է Ռուբինյանը։

«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
4914:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
5114:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
6414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
6913:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
7413:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
7713:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
8712:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
8412:12