Անդրանիկ Քոչարյանը՝ Վաղարշակ Հարությունյանի հայտարարության մասին

«Վաղաշակ Հարությունյանի փորձը, կապերը ՀԱՊԿ կառույցների հետ կարելի է օգտագործել: Վ.Հարությունյանի խոսքերն ասում են այն մասին, որ ունենք մտահոգություններ, բայց ոչ այնքան սուր ընկալումներով». նոյեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար, ԵԿՄ փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանի հայտարարությանը, ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա խոստացավ, որ նախկին նախարարի հետ կքննարկեն այն մտահոգությունները, որոնք ինքը տեսանելի ապագայում տեսնում է: Ըստ նրա՝ և՛ ՀԱՊԿ, և՛ այլ հարթակներում հարցը միշտ քննարկման առարկա եղել է:
«ՀԱՊԿ-ը իր ձևավորման էվոլյուցիոն ընթացքի մեջ է, և ինքն էլ գնում է ուժեղացման, հստակեցման գործընթացների իրականացմանը: Կարողանում է ձևավորել այն օրակարգը, որը հնարավորություն կտա բարձրացված հարցերին հստակ պատասխան տալու և նույնիսկ կանխելու այն հնարավոր զարգացումները, որոնք կարող են աղետալի լինել ՀԱՊԿ անդամ և ոչ անդամ երկրների հակամարտությունների շրջանում»,- ամփոփել է Ա.Քոչարյանը:
Հիշեցնենք՝ Վաղարշակ Հարությունյանն ասել էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զինամթերք վաճառելը լուրջ խնդիր է: «Երբ մենք խոսում ենք ՀԱՊԿ, կոլեկտիվ անվտանգություն, մենք պետք է հասկանանք, որ դրա հիմքում դրված է մի օրենք, որ մեր պետության համար սպառնալիքը սպառնալիք է բոլոր պետությունների համար, և պետությունները չպիտի գործեն ու անեն քայլեր, որ ուղղված կլինի որևէ պետության ռազմական անվտանգության դեմ։ Զենք վաճառելը գործում է այդ տրամաբանության մեջ»,- ասել էր Հարությունյանը։
Ըստ Հարությունյանի, պաշտոնական Երևանը պետք է հասնի նրան, որ ՀԱՊԿ անդամ պետությունները, զենք մատակարարելով, չխախտեն այն բալանսը, որն առկա է ղարաբաղյան հակամարտության գոտում։

«Նիկոլին ու դրա թափառախմբին բոլշևիկ մի՛ անվանեք»․ Միհրան Հակոբյան
117:00
Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
2916:48
«ՄԱԿ-ը որպես միջազգային թիվ մեկ կառույց՝ կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը»․ Արտակ Զաքարյան
2016:42
«Հիմա նստած եք թուրք-ադրբեջանական իշաոտնուկին»․ Էդուարդ Շարմազանով
2716:30
«Արցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք արձագանքին»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
3116:24
«Մենք ինքներս ենք մեզ կործանելու՝ տեր չկանգնելով մեր պետությանը, սրբություններին»․ Հրայր սարկավագ (տեսանյութ)
4416:06
«Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան
4616:00
ԵՄ Խորհուրդը պաշտոնապես ընդունել է հայկական արտադրանքի համար ժամանակավոր առևտրային արտոնությունները
8415:30