«Եթե ՔՊ-ն մնա իշխանության, սահուն ու փափուկ ուժով կստրկացնեն»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ի ներկայացուցիչները աջուձախ հայտարարում են, որ Թուրքիայից իրենք վտանգ չեն տեսնում։ Եթե ՔՊ-ականները իրենց խմբավորմանը նկատի ունեն, ապա միանգամայն իրավացի են․ Էրդողանը հո չի գժվել, որ վնասի մի խմբավորման, որը Հայաստանում անում է այն, ինչ կաներ Թուրքիայի կողմից ուղիղ նշանակված իշխանությունը։
ՔՊ-ականները սա չհայտարարեին էլ՝ արևածաղիկ վաճառող տատիի համար էլ էր պարզ։
Իսկ այ ՀՀ-ի ու հայ ժողովրդի համար Թուրքիան ոչ միայն վտանգ է, այլ ուղղակի դահիճ․ 2020-2023թթ․ հարմար պահը որսաց ու պրոքսի Ադրբեջանի ձեռամբ շարունակեց ցեղասպանությունը։
Հիմա, եթե ՔՊ-ն մնա իշխանության, ով ավելի արդյունավետ ու արագ է արձագանքում Անկարային, քան, օրինակ, Անթալիայի նահանգային իշխանությունները, կարող է արդեն ՀՀ-ում (Արևելյան Հայաստանում) ֆիզիկական ցեղասպանության կարիք էլ չլինի․ սահուն ու փափուկ ուժով ստրկացնեն, ու վերջ»։

«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
2117:24
«ՀԱԵ-ում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է․ շատ ավելի ճգնաժամային է, քան ես պատկերացնում էի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4817:12
«Եթե ՔՊ-ն մնա իշխանության, սահուն ու փափուկ ուժով կստրկացնեն»․ Վահե Սարգսյան
3817:06
«Նիկոլին ու դրա թափառախմբին բոլշևիկ մի՛ անվանեք»․ Միհրան Հակոբյան
4417:00
Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
8116:48
«ՄԱԿ-ը որպես միջազգային թիվ մեկ կառույց՝ կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը»․ Արտակ Զաքարյան
4916:42
«Հիմա նստած եք թուրք-ադրբեջանական իշաոտնուկին»․ Էդուարդ Շարմազանով
4416:30
«Արցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք արձագանքին»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
5816:24