«Դեռ նախագահին չի սպառնացել վարչապետը, սպասում ենք». Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հավանական է համարում, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանրաքվեի մասին հրամանագիր չի ստորագրի և փաստաթուղթը կուղարկի ՍԴ. «Մենք հույս ունենք, որ չի ստորագրի և կդիմի Սահմանադրական դատարան։ Մինչև այդ փուլը, կարծում եմ՝ վաղաժամ է որևէ բան մտածել՝ քարոզարշավ, ոչ, այո. անիմաստ է։ Սպասում ենք հանրապետության նախագահի գործողությանը։ Վստահ եմ, որ նախագահականում նստած իրավաբանները տեսել են, գիտեն, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել և չեն կարող դրա առաջ աչք փակել»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է Մարուքյանը:
Պատգամավորի խոսքով՝ սահմանադրական փոփոխություն չի կարող լինել. Ազգային ժողով չի կարող ներկայացվել ընդհանրապես նման փաստաթուղթ՝ առանց Պետաիրավական հանձնաժողովի եզրակացության. «Այսինքն, երեկվա ամբողջ ընթացակարգը խախտված էր։ Դրան գումարած սահմանադրական փոփոխություն չեն կարող անել անցումային դրույթի մեջ, դրան գումարած, որ սահմանադրական փոփոխություն չեն կարող անել անձի կարգավիճակը վատթարացնող հետադարձ ուժ տվող դրույթով։ Կարող եմ թվարկել, հիմա մեր իրավաբանները կազմում են էլի, տենց կարող է մի 10-15 հոդված ունենանք։ Բոլոր այս խախտումներն ակնհայտ են, դրան գումարած միջազգային պարտավորություններ՝ Վենետիկի հանձնաժողովին, որ չի ուղարկվել, Սահմանադրական դատարանի եզրակացություն, այսինքն, էս բոլորը փունջ է։ Հիմա էս փունջը պետք է, որ թույլ չտա, որ հանրապետության նախագահը շարժվի առաջ և ստորագրի այս փաստաթուղթը»,-նշել է նա:
Անդրադառանալով ՍԴ դատավորներին ուղղված վարչապետի հայտարարություններին՝ Մարուքյանը նշել է, որ դրանք «միանշանակ սպառնալիք են»:
«Ես չեմ բացառում, որ այդ դատավորներն, ովքեր կարող են չվախենալ ոստիկանությունից, հազար մեկից կարող են չվախենալ, բայց նրանք կարող են վախենալ, որ կարող են դառնալ հանրային թիրախ, հանրային թիրախ կարող են դառնալ այս իշխանության բարձր կոչերով»,- նշել է նա:
Հարցին, թե նախագահը չի՞ կարող հանրային թիրախ դառնալ, Մարուքյանն ասել է. «Դեռ նախագահին չի սպառնացել վարչապետը, սպասում ենք այդ սպառնալիքին»։
Մանրամասները՝ տեսանյութում:

Քննարկվում է «եկեղեցու ճգնաժամի» հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագիծը (տեսանյութ)
914:42
«Երբ կարևորագույն հարցերը վերածվում են մանկապարտեզի մակարդակի քննարկումների, մեր վիճակը ծայրահեղ լուրջ է»․ Մանուել Մանուկյան
2314:36
«Լավ լուրն էն ա, որ մենք գործ չունենք Ադրբեջանի կողմից դրդված ներխուժման հետ»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3314:18
«Բաքվի ու Երևանի միջև խաղաղությունը նպաստում է տարածաշրջանի տնտեսական զարգացմանը»․ Հեքման
7114:12
««Ուժեղ Հայաստան»-ի Հանրապետական պատգամավորները նպատակաուղղված սադրում են իրավիճակը»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5014:00
«Flydubai-ի չվերթի միջադեպի համար պատասխանատվություն է կրում Իրանը»․ Թրամփ (տեսանյութ)
11913:48
«Թելադրությո՞ւն ես ուզում գրել, տես խմբակցությանդ մեջ հայերենի տառերը բոլորը գիտե՞ն»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7513:42
«Սրբազանի մասին խոսում են մարդիկ, ովքեր կարգալույծ հռչակված հոգևորականներին ուղղորդել էին վեհարանի դռները ջարդելու». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5513:24