Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Ֆրանսիան միջուկային նոր հրթիռ է փորձարկել

Ֆրանսիան միջուկային նոր հրթիռ է փորձարկել
90
Այսօր, 15:12

Ֆրանսիայի զինված ուժերը միջուկային նոր հրթիռի փորձարկում են իրականացրել։ Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը (AFP)՝ հղում կատարելով Ելիսեյան պալատին և երկրի զինված ուժերի նախարարությանը, փորձնական արձակումն իրականացվել է սուզանավից՝ առանց մարտալիցքի։

Լրատվամիջոցը նշում է, որ փորձարկմանը ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հրթիռը, որը միջուկային մարտագլխիկով զինված չի եղել, ընկել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում՝ ափից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա։