«Բադասյանը ջանք ու եռանդ չխնայեց վարչապետին ապացուցելու, թե ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չէ իրականացնել վեթինգ»․ Արման Բաբաջանյան

Վերսկսելով աշխատանքը՝ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Համազասպ Դանիելյանի ու Հերիքնազ Տիգրանյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը, ապա անցավ «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցի քննարկմանը:
Իր ելույթում Արման Բաբաջանյան անդրադարձավ նախորդ շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։ «Նպատակը մեկն է՝ ամեն գնով արժեզրկել, նսեմացնել Ազգային ժողովի կշիռը, նշանակությունը։ Այն, որ այսօր հնարավոր են նման իրադարձություններ, մեծապես պայմանավորված է մեծամասնությունից ու գործող իշխանության վարքագծով բարեփոխումների հարցում հանցավոր դանդաղկոտությամբ։ Պետք է գիտակցել այսօրվա իրավիճակի հարցում բոլորիս բաժին հասած պատասխանատվության և մեղքի մասն ու համապատասխան հետևություններ անել․․․ Ես բոլորովին այլ ելույթ էի ծրագրել նախօրեին, բայց երեկ տեղի ունեցած որոշ զարգացումներ այն հօդս ցնդեցրին, խոսքը վարչապետի ու Արդարադատության նախարարի հանդիպմանն է առնչվում։ Ռուստամ Բադասյանը ջանք ու եռանդ չխնայեց վարչապետին ապացուցելու համար, թե ինչու և ինչպես Հայաստանում հնարավոր չէ իրականացնել դատավորների համատարած վեթինգ ու անցումային արդարադատություն»,- ասաց Բաբաջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

«Ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիք»․ Սոնա Ղազարյան (տեսանյութ)
6816:54
«Տարիքով և կենսափորձով մեծ երեսփոխանը նման հիմար բան է ասել. ի՞նչ սպասել ՔՊ֊ական ջահել պատգամավորներից»․ Ոսկան Սարգսյան
7016:42
«Կաթողիկոսն ու ընդդիմադիր պատգամավորները նախընտրեցին մնալ օրվա իշխանության կողմից թելադրված օրակարգում»․ Կարեն Հեքիմյան
7315:48
«9-րդ գումարման ՀՀ-ի ԱԺ-ում հայտարարվում է լռության րոպե». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8115:30
«Տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանը և Արարատ Միզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են»․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
9715:12
Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ
8315:06
«Այժմ ձեր քայլերով պետք է ապացուցեք, թե ինչի համար եք ստացել ժողովրդի վստահությունը»․ Մանուել Մանուկյանը՝ ԱԺ ընդդիմությանը
7914:30
««Իսկական հայկական ընդդիմությունը» հերթական անգավ մտավ իր ամպլուայու մեջ»․ Հայկ Մարտիրոսյան
8214:18