Բազմաթիվ ՉԹՕ-ներ են հայտնվել Falcon-9 հրթիռի մոտակայքում արձակման ժամանակ

Հունիսի 13-ին իրականցվել է Falcon 9 հրթիռի կառավարվող արձակումը՝ 58 Starlink և SkySat միկրոարբանյակներով: Այս գործարկման ուղիղ հեռարձակումը դարձել է իսկական սենսացիա երկրային ուղեծրում բազմաթիվ ՉԹՕ-ների առկայության առումով, գրում է earth-chronicles-ը: ՉԹՕ-ների գերակտիվություն է նկատվել նախ մայիսի 18-ին, ապա՝ մայիսի 30-ին՝ տիեզերագնացների արձակման ժամանակ, այնուհետև՝ հունիսի 13-ին՝ արբանյակների գործարկման ժամանակ:
Հունիսի 13-ին Քանավերալ (Ֆլորիդա) հրվանդանի տիեզերակայանից գործարկվել է Falcon 9 հրթիռակիրը՝ 58 Starlink միկրոարբանյակներով և ամերիկյան Planet Labs ընկերության SkySat երեք ապարատով, որոնք համալրված են շարժական աստղադիտակով և երկրի մակերևույթի մոնիթորինգի համար նախատեսված տեսախցիկով:
SpaceX-ը մի քանի ժամ ուղիղ հեռարձակում է իրականացրել և անջատել այն, երբ այդ անհայտ օբյեկտը հայտնվել է էկրանին:
Սակայն ՉԹՕ-ների հայտնվելուց հետո SpaceX-ը բավականին ուշ է անջատել հեռարձակումը, և շատերը տեսաձայնագրել են այն, ինչը թույլ է տալիս տեսնել եղելությունը բոլոր մանրամասներով։
Առաջին ՉԹՕ-ն ուղիղ հետագծով թռչում է Երկրի ուղեծրով, անցնում է հրթիռի կողքով և կանգ է առնում, որպեսզի մի ակնթարթ հետո փոխի թռիչքի ուղղությունը 90 աստիճանով և իջնի դեպի երկիր։
Երկրորդ և երրորդ ՉԹՕ-ները նույնպես հայտնվում են շատ ցուցադրական, արձակում են շատ պայծառ լույս, այնքան պայծառ, որ դրանք նույնիսկ արտացոլվում են արևային վահանակի վրա, որը և հայտնվել է կադրում:
Ի դեպ, մայիսի 30-ին Մասքի հրթիռի արձակումից հետո Միջազգային տիեզերակայանից ուղիղ հեռարձակումները դադարեցվել են։ Միջազգային տիեզերակայանի արտաքին մասնաշենքում տեղադրված տեսախցիկը, որը իրական ժամանակում հեռարձակում էր ապահովում, անջատվել է և մինչ օրս չի աշխատում:
Հունիսի 13-ին տեղի ունեցած արբանյակների արձակման ժամանակ հեռարձակումը միացնելու փորձն ավարտվել է նրանով, որ SpaceX-ն անջատել է հեռարձակումը ՉԹՕ-ների հայտնվելու պատճառով։

Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
11600:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
205Երեկ, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
90521.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
325620.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
214420.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
241118.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
241417.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
362417.10.2026, 00:30