Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով

Իլոն Մասկի SpaceX ընկերության Starship տիեզերանավը 22-ժամյա ուղեծրային փորձնական թռիչքից հետո առաջին անգամ վայրէջք է կատարել մեկնարկային հարթակում՝ բռնվելով մանիպուլյատորների միջոցով։
Տիեզերանավը մեկնարկային աշտարակի մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով որսացել են շաբաթ օրը՝ ԱՄՆ-ի արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 16:16-ին (Երևանի ժամանակով՝ կիրակի՝ ժամը 01:16-ին)։
Պաշտոնական ուղիղ եթերում վայրէջքի հեռարձակումն ուղեկցվել է Player խմբի «Baby Come Back» («Փոքրիկս, վերադարձիր») երգով։
«Սա տիեզերական թռիչքների Սուրբ Գրաալն էր։ Մենք բռնեցինք Starship-ը, և այժմ ամեն ինչ կփոխվի»,– SpaceX-ի ներկայացուցիչ Դեն Հուոտի խոսքերն է մեջբերում AFP գործակալությունը։
124 մետր բարձրությամբ հրթիռը հաջողությամբ մեկնարկել էր ուրբաթ օրը՝ Գրինվիչի ժամանակով ժամը 22:45-ին, Թեքսաս նահանգի Բոկա-Չիկա բնակավայրում գտնվող Starbase տիեզերակայանից։
SpaceX ընկերության հաղորդմամբ՝ թռիչքի ընթացքում տիեզերանավն ուղեծիր է դուրս բերել ինտերնետային կապ ապահովող 26 արբանյակ՝ Starlink համակարգի խմբավորումը համալրելու համար։
Ավելի վաղ՝ փորձնական արձակման ժամանակ, SpaceX-ը հրաժարվել էր Starship հրթիռի ստորին աստիճանը բռնելու փորձից։
Սա Starship հրթիռի երկու աստիճաններն էլ ամբողջությամբ վերադարձնելու առաջին փորձն է։ Ստեղծողների մտահղացմամբ՝ դրանք հնարավոր կլինի բազմակի անգամ օգտագործել և դրանով իսկ զգալիորեն նվազեցնել արձակումների ինքնարժեքը։
Արձակումը հեռարձակվել է ուղիղ եթերով։ Անդրադառնալով ստորին աստիճանը բռնելու փորձից հրաժարվելուն՝ SpaceX-ի ներկայացուցիչը նշել է. «Անվտանգությունը միշտ թիվ մեկ առաջնահերթությունն է։ Երբ մենք փորձարկում ենք մի բան, որը նախկինում երբեք չենք արել, մեզ համար առաջնային է համոզվելը, որ յուրաքանչյուր մանևր հնարավոր է իրականացնել անվտանգ»։
Նախորդ երեք արձակումների ընթացքում SpaceX-ին հաջողվել էր որսալ հրթիռի ստորին աստիճանը։ Վերին աստիճանը մինչ այժմ միշտ վայրէջք էր կատարում օվկիանոսում։
SpaceX-ը վաղուց է ձգտում ստեղծել բազմակի օգտագործման համար ամբողջությամբ պիտանի հրթիռ։ Falcon 9 հրթիռի դեպքում հնարավոր է կրկնակի օգտագործել միայն ստորին աստիճանը։ Այդ հրթիռն արձակվում է տարեկան ավելի քան 100 անգամ, իսկ արագացուցիչների (բուստերների) բազմակի օգտագործումը թույլ է տվել էապես կրճատել ծախսերը։
Ծախսերի կրճատմանը ուշի-ուշով հետևում են ինչպես SpaceX-ի բաժնետերերը (ընկերությունն այս տարի դարձել է հանրային), այնպես էլ ԱՄՆ-ի Ազգային ավիացիոն և տիեզերական վարչությունը՝ ՆԱՍԱ-ն։

Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
200Երեկ, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
215Երեկ, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
154008.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
153908.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
90506.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
243802.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
248601.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
158821.10.2026, 22:30