Պարզվել է, որ սիրտն ունի իր սեփական «ուղեղը»

Սիրտն ունի իր «ուղեղը»՝ ներսրտային նյարդային համակարգը, որի մանրամասն քարտեզը գծել են գիտնականները:
Օրգանիզմում ամենակարևորն ուղեղն է, սակայն սրտի նյարդային բջիջները ևս ունեն իրենց կարևորությունը։ Սրտի նեյրոններն օգնում են կարգավորել սրտի աշխատանքը և պաշտպանում են մարդկանց սրտային հիվանդությունների որոշ տեսակներից։
Սրտի «ուղեղը» գծագրելու համար Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոն համալսարանի կենսաբան Ջեյմս Շվաբերն ու իր գործընկերները կիրառել են սկանավորման միկրոսկոպիայի մեթոդը՝ ստեղծելով առնետների սրտի անատոմիայի մանրամասն լուսանկարները և ստացված պատկերները ներդրել սրտի եռաչափ մոդելի մեջ: Սրտի նեյրոնները նույնպես բաժանվել են առանձին խմբերի։
Նեյրոնների կուտակումների մեծամասնությունը գտնվում է սրտի վերին հատվածում, որտեղ մտնում և դուրս են գալիս արյունատար անոթները։ Որոշ կուտակումներ տարածվում են սրտի ետևի, ինչպես նաև ձախ հատվածում։ Հնարավոր է, որ այդ բոլոր նեյրոններն ունեն տարբեր նշանակություն ու նպատակ։
Ըստ գիտնականների՝ «փոքր ուղեղի» եռաչափ քարտեզը կարող է նոր տեսակի թերապիա ստեղծել, որի ընթացքում հնարավոր կլինի բուժել կամ կանխել սրտի տարբեր հիվանդությունները:

Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
11600:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
205Երեկ, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
90521.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
325620.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
214420.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
241118.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
241417.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
362417.10.2026, 00:30