«2008-ին ազդակիր համայնքների ցանկից դուրս են թողել Ջերմուկը. սա է իրականությունը». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ. անհրաժեշտություն կա հակիրճ թարմացնել ոմանց հիշողությունն, իսկ չիմացողներին տեղեկացնել, որ 2008-ից խախտվել են ջերմուկցիների իրավունքները, իրենց կարծիքը հաշվի չի առնվել, իսկ քաղաքի բնակիչներն էլ երբեք համաձայնություն չեն տվել հանք բացելու ծրագրին։
Լավ իմանալով, որ Ջերմուկը կայացած, մասնագիտական հստակ առողջարանային, հանքաջրաբուժական ուղղվածություն ունեցող քաղաք է ու երբեք չի համաձայնվի հանքի ծրագրին՝ հանքահենները դիմել են խորամանկության և նախկին կոռուպցիոներների հետ միասին ազդակիր համայնքների ցանկից դուրս են թողել Ամուլսարին հարակից ամենակարևոր և ամենախոշոր բնակավայրը, որն այդ ժամանակ ուներ մոտ 6000 բնակիչ։
Դրա փոխարեն այդ ծրագիրը քննարկվել է Ամուլսարից գրեթե նույն հեռավորության վրա գտնվող Գորայք ու Սարավան գյուղերում, որոնք ունեին 300-600 բնակիչ ու, բնականաբար, ստացել են նրանց համաձայնությունը։ Այսինքն՝ ստացվել է, որ Ջերմուկի հետագա ճակատագիրը քննարկվել ու համաձայնություն է ստացել՝ փոքրիկ գյուղերում հանրային լսումներ անելով։
Սա է իրականությունը, և ոչ մեկն իրավունք չունի ջերմուկցիներին ասելու, թե ինչո՞ւ եք համաձայնվել հանքի ծրագրին, քանի որ դա չի եղել ընդհանրապես, որով խախտվել է իրենց հիմնարար իրավունքը, որը ցանկացած օրենքի դրույթից բարձր է ու անբեկանելի»:

«Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ»․ Արա Պողոսյան
5309:24
«Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ»․ Թաթա Սիմոնյան
6408:54
Օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
7907:12
«Հարցը մի օր անպայման կրկին բացվելու է». Գարեգին Խումարյան
12502:12
««Հանրային հեռուստաընկերության» ցինիզմի աստիճանը դժվար է պատկերացնել». Ռոբերտ Բարսեղյան
11002:06
«Ցավը, որ հիմա զգում եք, աշխարհի պես հին է». Արթուր Դանիելյան
12601:06
Թումանյան համայնքում ՔՊ թեկնածուն ստացել է ձայների 95.1%-ը
12101:00
Նեթանյահուն ցանկանում է մեղադրանքներ ներկայացնել Էրդողանի դեմ Միջազգային քրեական դատարանում
26000:42