ՄԻՊ-ի դիրքորոշումը՝ ընդունելությանն առնչվող դիմորդների բողոքների մասով

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է. «Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 21-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է թվով 55 անձից կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք:
Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև դիմորդների և նրանց ծնողների բողոքների ակցիաների մշտադիտարկում: Պաշտպանը հանդիպում է ունեցել մի խումբ դիմորդների և նրանց ծնողների հետ, քննարկել նրանց մտահոգությունները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի են ունեցել նաև մասնագիտական քննարկումներ, որոնց արդյունքում մի շարք գրություններ են հասցեագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Ուսումնասիրելով բողոքների բովանդակությունը և ՀՀ վերաբերելի օրենսդրությունը, ինչպես նաև առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով՝ Մարդու իրավունքների պաշտպանը ձեռնպահ է մնում այնպիսի հարցերի մասին գնահատական տալուց, որոնք չեն առնչվում Պաշտպանի իրավասությանը կամ արդեն իսկ դիմողների կողմից ներկայացված են դատարանի քննարկմանը:
Կրթական համակարգի կազմակերպման և իրագործման, այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ընտրության հարցում միջազգային պահանջները պետություններին վերապահում են հայեցողության լայն շրջանակ: Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման առարկա է դարձրել այն, թե արդյոք գործադրված նոր կարգի պայմաններում պետությունը հաշվի է առել բոլոր այն գործոնները, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ դիմորդների կրթության իրավունքի վրա և արդյոք պետությունը ձեռնարկել է բավարար միջոցներ, որոնք կարող էին չեզոքացնել այդ գործոնների բացասական ազդեցությունը»:

«Հարցը մի օր անպայման կրկին բացվելու է». Գարեգին Խումարյան
7302:12
««Հանրային հեռուստաընկերության» ցինիզմի աստիճանը դժվար է պատկերացնել». Ռոբերտ Բարսեղյան
6602:06
«Ցավը, որ հիմա զգում եք, աշխարհի պես հին է». Արթուր Դանիելյան
8601:06
Թումանյան համայնքում ՔՊ թեկնածուն ստացել է ձայների 95.1%-ը
8401:00
Նեթանյահուն ցանկանում է մեղադրանքներ ներկայացնել Էրդողանի դեմ Միջազգային քրեական դատարանում
19500:42
Sony-ն և Universal-ը նոր դատական հայց են ներկայացրել ԱԲ երաժշտական գեներատոր Suno-ի դեմ
18000:12
«Նրանց հերոսությունները մեզ համար պիտի հոգու և կամքի օրինակ հանդիսանան». Խաչափայտի մասունքը տեղափոխվեց Վարագավանք (լուսանկար)
81Երեկ, 23:48
«Հիշո՞ւմ եք այս արարածին». Զառա Մարգարյան
92Երեկ, 23:42