Նոր մանրամասներ՝ #Vivarobet-ում ավտոմեքենա շահած, սակայն շահումը չստացած քաղաքացիների սկանդալային միջադեպից
![]() 1367 Հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ., 12:00 Օրերս MAMUL.am-ն անդրադարձել էր #Vivarobet-ի «ՀաջողԱկ» խաղարկության սկանդալային միջադեպին։ Նյութի հրապարակումից հետո, խմբագրության հետ կապ են հաստատել ևս երեք քաղաքացի և տեղեկացրել, որ իրենք նույնպես «․․․հավաքել են պահանջվող դետալները, շահել, սակայն ընկերությունը հրաժարվում է հանձնել շահումը»։ Նշենք, որ «տեխնիկական խոտան»-ի առկայության դեպքում ընկերության քայլերն առնվազն կասկածելի են և արժանի՝ պատկան մարմինների ուսումնասիրությանը։ Այսպես։ Համաձայն ընկերության պարզաբանման, «Տեղի ունեցած ծրագրային խոտանի հետևանքով, բացի շահած օգտատիրոջից, շնորհավորական ծանուցում են ստացել բազմաթիվ օգտատերեր, ովքեր չեն հանդիսացել շահողներ և չեն հավաքել ավտոմեքենա շահելու համար անհրաժեշտ քանակությամբ և տեսակի սիմվոլները»: Հատկանշական է, որ խմբագրություն ահազանգած բոլոր քաղաքացիների ներկայացրած պարզաբանումներում և լուսանկարներում նշված է, որ իրենք հավաքել են «անհրաժեշտ բոլոր սիմվոլները», որից հետո միայն ստացել են շնորհավորական նամակը։ Ակնհայտ է, որ անգամ տեխնիկական, ծրագրավորման դիտանկյունից չի կարող բացվել շնորհավորական նամակ, եթե անհրաժեշտ դաշտերի առկայությունը հաստատված չէ։ Ավելին։ «Տեխնիկական խոտան»-ի դեպքում, շնորհավորական նամակներ կստանային ոչ թե մի քանի չշահող օգտատերեր, այլ մասնակցող հազարավոր (բոլոր) օգտատերերը։ Այս միջադեպում, սակայն, ամենահակասականն այն է, որ ընկերությունը «տեխնիկական խոտան»-ով հանդերձ խաղարկությունը կայացած է համարել և շնորհավորական նամակ ստացող քաղաքացինեերից ընտրել է «շահողի» ու հանձնել մրցանակ ավտոմեքենան, իսկ «տեխնիկական խոտան»-ի համար, մի շարք քաղաքացիների որպես փոխհատուցում վերադարձրել է 5000 դրամ և 130 անվճար պտույտ։ Ընկերության նշված գործողություններից ծագում են մի շարք հարցեր․ օրինակ՝ 1. Ի՞նչ սկզբունքով է ընտրվել միակ «շահողը», եթե բազմաթիվ քաղաքացիներ միաժամանակ հավաքել են անհրաժեշտ սիմվոլները, 2. Ո՞վ է վերահսկել շահողին ընտրելու գործընթացը, 3. Ինչո՞ւ է ընկերությունը չշահած, բայց շահումի նամակ ստացած քաղաքացիներին փոխհատուցել 5000 դրամ և 130 անվճար պտույտ, իսկ բազմահազար այլ չշահողներին՝ ոչ։ Չէ՞ որ խոտանի արդյունքում նամակ ստացող և չստացող քաղաքացիները հավասարաբար չեն շահել, սակայն ընկերությունը ոմանց փոխհատուցել է, մյուսներին՝ ոչ։ Տեղեկացնենք ընթերցողին, որ այս օրերին խմբագրություն ահազանգած որոշ քաղաքացիներ էլ տեղեկացնում էին, որ իրենք բազմաթիվ անգամ կատարել են խաղադրույքներ այս ընկերությունում՝ հեռավոր երկրների չհեռարձակվող խաղերում, պարտվել, սակայն պարզվել է, որ տվյալ խաղն իրականում տեղի է ունեցել ամիսներ առաջ։ Այսինքն ընկերությունը կեղծ խաղադրույքներ է ընդունել բարձր գործակիցներով, իսկ խաղադրույք կատարողն ի սկզբանե դատապարտված է եղել պարտության։ Այս թեմային մենք արդեն անդրադարձել ենք և այժմ խմբագրությունը հավաքագրում է նոր փաստեր, ինչն առաջիկայում կներկայացնենք ընթերցողին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Եթե դուք ևս առնչվել եք նման կամ այլ խնդրի՝ այս ընկերության կողմից, խնդրում ենք գրել նամակ։ |
ՔԿ-ից 590000 ԱՄՆ դոլար գողանալու դեպքից հետո պաշտոնանկություններ են եղել
10700:36Թեհրանը պատրաստ է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը
285Երեկ, 23:34Մահացել է հայ օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը
125Երեկ, 23:24«Հիշացնեմ՝ ինչ իրավիճակ էր Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հաղթանակներից հետո». Սուրեն Մանուկյան
123Երեկ, 22:48«1918-ին Հայաստանի վիճակը շատ ավելի վատ էր, քան հիմա». Նաիրի Հոխիկյան
151Երեկ, 22:30ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը
221Երեկ, 21:5041-ամյա կալանավորը ինքնահրկիզման փորձ է կատարել
116Երեկ, 21:36ՀԱՄԱՍ-ը պահանջում է 90-օրյա հրադադար
178Երեկ, 21:23